Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)

Հոգեկան առողջության արդի պատկերացումները

Հոգեկան առողջության արդի պատկերացումները

Հոգեկան առողջության (ՀԱ) ծառայությունների զարգացումը Հայաստանում դեռևս կարևոր խնդիր է՝ հատկապես առողջապահության համակարգում մասնագետների ներգրավման տեսանկյունից:

 

ՀԱ մասնագետները կարող են ներգրավվել հոգեմարմնական մարմնահոգեկան ախտանիշների, նյարդահոգեկան խանգարումների, նախահիվանդագին վիճակների, տարբեր հոգեկան դժվարություններ ունեցող մարդկանց հոգեբանական գնահատման, կանխարգելման, բուժման վերականգնման հարցերում: 

 

Առաջնային բուժօգնություն իրականացնող մասնագետների ՀԱ վերաբերյալ գիտելիքների հարստացումը, Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ընդունված Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) գնահատման չափանիշների ուսուցանումը կարող է նպաստել մասնագիտական իրազեկման բարձրացմանը: ՀՀ առողջապահության համակարգը աստիճանաբար որդեգրում է զարգացած երկրներում գործող առավել արդյունավետ մոդելները: ՀԱ պարզաբանման հասարակության մեջ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունը զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ մյուս կարևոր քայլն է խնդրի կարգավորման համար: 

 

Ամփոփելով ասվածը` կարելի է առանձնացնել բժշկահոգեբանական ծառայությունների հիմնական ուղղությունները ՀԱ զարգացման բարելավման հարցում. 

 

  1. ՀԱ մասնագետների հետդիպլոմային մասնագիտացման հնարավորությունների ստեղծում, 

  2. ՀԱ մանկապատանեկան ծառայության ընդլայնում, 

  3. արտահիվանդանոցային բժշկահոգեբանական օգնության կազմակերպում, 

  4. ընտանեկան բժիշկների առաջնային օգնության բոլոր օղակների ՀԱ խնդիրների վերաբերյալ ուսուցման ծրագրերի իրականացում, ինչպես նաև սոմատիկ, նյարդաբանական և նյարդահոգեբուժական տիպի բուժական հիմնարկներում բժշկահոգեբանական վերականգնման ներդրում: Որպեսզի նախապատվություն ստացած զարգացման ուղղություններն իրապես գործեն, անհրաժեշտ է, որ նրանք իրենց արտացոլումը գտնեն համապատասխան հաստատությունների ուսումնական ծրագրերում: 

 

Ներածություն 


ՀԱ հետ կապված սկզբնական դրական փոփոխությունները Հայաստանում նկատվեցին 1990-ական թվականներից սկսած՝ հատկապես երկրաշարժից հետո, երբ մանկական հոգեբուժությունն առանձնացավ ընդհանուր հոգեբուժությունից և նյարդաբանությունից, կազմակերպվեց «Հոգեկան առողջության հանրապետական մանկապատանեկան կենտրոնը»` որպես ինքնուրույն հաստատություն: Կենտրոնի կազմակերպմանը զուգընթաց փոխվեց նաև խնդրի նկատմամբ վերաբերմունքը: Կարևոր ձեռքբերումներ էին «Հոգեկան առողջության» հասկացության ներմուծումը, հրաժարումը զուտ կենսաբանական մոտեցումներից, միջառարկայական մոտեցումների ներդրումը, նոր մասնագետների պատրաստումը, գիտական արդիական մշակումների կիրառումը: Սակայն 4 տարի անց, ոչ այնքան հասկանալի պատճառներով, մատնանշելով սոցիալ-տնտեսական դժվարությունները, հաստատությունը լուծարվեց: 

 

ՀԱ հասկացությունը հանգեցվեց պասիվ մակարդակի՝ հաշվառման, անբուժելի հոգեկան հիվանդությունների ակտիվ դեղորայքային նյարդահոգեբուժական միջամտության: 

 

ՀԱ պահպանման ամրապնդման նման նախադրյալներով առանց մանկապատանեկան ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի, իհարկե, անհնար կլինի բավարարել բժշկագիտության ժամանակակից պահանջները: 

 

ՀԱ զարգացման համար անհրաժեշտ պայման է ընդհանուր առողջապահության մեջ ազգային հոգեկան առողջապահության հեռանկարային համակարգող պլանի ստեղծումը: 

 

Վերոհիշյալ իրավիճակից ելնելով՝ Հայաստանի Մանկական հոգեբույժների հոգեբանների ընկերության նախաձեռնությամբ, դեռևս 1998 թ. Երևանում ստեղծվեց Մանկապատանեկան հոգեկան առողջության կենտրոնը, որր մինչ այսօր շարունակում է իրականացնել համապատասխան ծառայություն: 

 

Հասարակությանն ուղղվելիք հիմնական ուղերձն ամփոփում է այն միտքը, որ հոգեկան առողջության խնդիրները տարածված, հրատապ բուժելի են, իսկ եթե մնում են չբուժված՝ տեղի են տալիս նորանոր կենսական դժվարությունների առաջացմանը: 

 

Երեխաների մոտ հոգեկան առողջության խնդիրների գերակշռումը և լրջությունը մտահոգիչ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ. 

 

  • 9-17 տարեկան երեխաների 20%-ից ավելին տառապում են ախտորոշվող հոգեկան խանգարումներով կամ հակվածություն ունեն վերջիններիս նկատմամբ, որը հանգեցնում է առնվազն որևէ հաշմանդամության [3]: 

  • Երեխաների մինչև 2,5% պատանիների 8,3%-ը վերը նշված ժամանակահատվածում տառապում է դեպրեսիայով: 

  • Դեպրեսիայով այժմ տառապում են կյանքի ավելի վաղ փուլում, քան նախկին տասնամյակներում: Դեպրեսիան հաճախ կրկնվում է չափահաս տարիքում և ավելի ուշ կարող է ավելի լուրջ խանգարումների պատճառ դառնալ: 

  • Հաշվարկված է, որ յուրաքանչյուր վեցամսյա ժամանակահատվածում երեխաների պատանիների 13%-ը կարող է տառապել հուզական խանգարումներով: 

  • 2003 թ. 10-14 տարեկանների շրջանում մահացության 3-րդ հիմնական գերակշռող պատճառը ինքնասպանությունն էր [4]: Խորը դեպրեսիայով տառապող պատանիների մինչև 7%-ը կարող է ինքնասպանություն գործել պատանեկության տարիներին: 

  • Հայաստանի Մանկական հոգեբույժների հոգեբանների ընկերության (ՄՀՀԸ) իրականացրած ուսումնասիրությունները հաստատում են, որ պատանեկան հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող հիմնական գործոններն են աղքատությունը, ծնողների կամ ընտանիքի այլ անդամների կորուստները, ընտանեկան կոնլֆիկտներն ու բռնությունը, ծնողների միգրացիան, ընտանիքի անդամների քրոնիկական հիվանդությունները [5]: 

 

Երեխաների մոտ առկա չբուժված հոգեկան առողջության խնդիրները եզրակացություններ անելու լուրջ առիթ են տալիս, միչդեռ Հայաստանում դեռևս գոյություն չունի երեխաների պատանիների հոգեկան առողջությանն ուղղված քաղաքականություն [6]: 

 

Հոգեկան առողջության սահմանումը 


ԱՀԿ առանձնացրել է ՀԱ բնորոշող հետևյալ չափանիշները. 

 

  • սեփական ֆիզիկական հոգեկան Ես-ի միասնության մշտական գիտակցումը, 

  • հաստատուն ապրումները` միանման իրավիճակներում, 

  • սեփական հոգեկան գործունեությունը, նրա արդյունքները ինքն իրեն համապատասխան գնահատելու կարողությունը (ինքնաքննադատություն), 

  • հոգեկան հակազդեցությունների համապատասխանությունն արտաքին ազդակների և իրավիճակների ուժին, 

  • սեփական գործունեության պլանավորման իրականացման ընդունակությունը, 

  • ամերիկյան հոգեբուժական բացատրական բառարանում հոգեկան առողջությունը սահմանվում է որպես գոյության ձև, առավել հարաբերական, քան բացարձակ, որը ենթադրում է միաժամանակ հաջողություն աշխատանքի, սիրո և ստեղծելու բնագավառներում, ինչպես նաև հասուն ճկուն որոշումներ կայացնելու կարողություն` բնազդային, գիտակցական, մերձևավորների իրականության միջ հնարավոր կոնֆլիկտների դեպքում [1]: Ըստ ԱՀԿ-ի` հոգեկան խանգարումները սահմանվում են որպես զգայական իմացության (հիշողություն, ռացիոնալ իմացություն, հույզերի, կամքի, ուշադրություն) առանձնահատկություններ, որոնք դուրս են մնում համապատասխան սոցիալմշակութային միջավայրի սահմաններից կամ իրենցից ներկայացնում են հոգեկան գործունեության անոմալիաներ: 

 

Հոգեկան խանգարում ունեցող անհատներն ինքնատիպ կերպով են կողմնորոշվում արտաքին ու ներքին իրականության խնդիրներում մտածողության ձևավորման մեջ, փոփոխված են անհատական կենսական պլանի, կենսական իդեալական պատկերների համամասնությունները: 

 

Այսպիսով, ո՞րն է ՀԱ վերաբերյալ ժամանակակից տեսանկյունը: ՀԱ ենթադրում է. հոգեբանական բարեկեցության դրական զգացումներ, սեփական արժանապատվության զգացում, համոզվածություն սեփական անձի և այլ մարդկանց արժեքի վերաբերյալ, հարմոնիկ ներաշխարհ, կենսական դժվարությունների հետ վարվելու գիտակցաբար ռիսկի դիմելու կարողություն, փոխադարձ բավարարող միջանձնային հարաբերություններ հաստատելու կարողություն, ինչպես նաև ապրած սթրեսից կամ շոկից հետո ապաքինման կարողություն (այսինքն՝ ինքնուրույն նորմալ վիճակ վերականգնելու կարողություն) [8]: 

 

Այլ աղբյուրներ. ՀԱ ավելի հաճախ դիտում են որպես ամենօրյա կենսական դժվարություններին դիմակայելու կարողություն: 

 

ՀԱ վերաբերյալ բազմաթիվ այլ սահմանումներ գոյություն ունեն, որոնց ամփոփումը կարելի է ներկայացնել հետևյալ տարբերակով. ՀԱ ինքներս մեզ ընդունելու սիրելու կարողությունն է: Հոգեպես առողջ մարդը չի վախենում առօրյա դժվարությունից, հուսահատությունից, կարողանում է հասկանալ արտահայտել սեփական հույզերը, ընդունում է քննադատությունը, հանգիստ ինքնավստահ է զգում մարդկանց շրջապատում և ժամանակի մեծ մասն իրեն երջանիկ է համարում: 

 

Առողջությունը եռանկյունի է: Եռանկյան երկու կողմերն են ֆիզիկական և սոցիալական առողջությունը: Եռանկյան երրորդ կողմը հոգեկան առողջությունն է: Հոգեկան առողջությունը սեփական անձը սիրելու մեր ընդունակությունն է, այնպիսին, ինչպիսին կանք՝ ընդունելու մեր կարողությունն է: Հոգեպես առողջ մարդը գոհ է ինքն իրենից, հանգիստ է զգում մարդկանց շրջապատում, ինչպես նա ի վիճակի է ղեկավարել սեփական կյանքը և բավարարել հիմնական պահանջմունքները: 

 

Հոգեպես առողջ մարդիկ` 

 

  1. կարող են հանգիստ վերաբերվել հիասթափությանը և գիտեն ինչպես ընդունել որոշ սահմանափակումներ, որոնք պարտադրվում են անկախ մեր կամքից, 

  2. հիմնականում երջանիկ են ակտիվ, կյանքին նայում են լավատեսորեն, 

  3. գիտակցում են իրենց զգացմունքներն ու մտքերը, 

  4. հանգիստ աշխատում են այլ մարդկանց շրջապատում, 

  5. գիտեն ինչպես ընդունել քննադատությունն իրենց հասցեին և չեն հուսահատվում, եթե չի հաջողվում հասնել նպատակին, 

  6. չեն վախենում խնդիրներից պատրաստ են նոր դժվարությունների, 

  7. ողջ եռանդով տրվում են իրենց գործին և իրենց առջև դնում իրական նպատակներ: 

 

Իհարկե, սա հոգեպես առողջ մարդու իդեալական պատկերն է: Ինչպես ֆիզիկական առողջությունը, հոգեկան առողջությունը ևս ունենում է իր տատանումները: Ֆիզիկական առողջության պես հոգեկան առողջությունը ևս ենթակա է բարելավման:  

 

Վարք 


Հոգեկանի ճանաչման ամենահաճախ բնութագրվող դրսևորումը մարդու Վարքն է կամ կյանքի բազմաթիվ իրավիճակներում մարդու դրսևորած վարվելակերպը: Վարքն անհատականության այն գործոնն է, որը կարելի է առավելագույնս ղեկավարել: Այն հիմնված է կյանքի ընթացքում ձևավորված արժեքների համակարգի կամ այն սկզբունքների վրա, որոնք կարևոր են կյանքում և որոնց մարդը փորձում է հետևել: Արժեքների մեծ մասը ձևավորվում է ընտանիքի կամ, մասամբ, ընկերների շրջապատում: Իրենց հերթին արժեքներն էլ արտացոլվում են վարքի մեջ: Եթե արժևորվում է առողջությունը, ապա նրա ամրապնդմանն ուղղված ուժ է ներդրվում:

 

Ժառանգականությունը, միջավայրը և վարքը միանալով` ստեղծում են մարդու անհատականությունը: Որոշ չափով այդ երեք գործոնները ողջ կյանքի ընթացքում շարունակում են ձևավորել մարդու անհատականությունը: 

 

Վարքը կարելի է կառավարել՝ կախված ընտրված վարքագծից: Մարդուն հաճախ է հետաքրքրում, թե ի՞նչ են մտածում այլ մարդիկ իր մասին: 

 

Հոգեբանական ուսումնասիրությունները հաստատում են, որ մանկուց անհրաժեշտ ջերմությամբ շրջապատված երեխան հակված է սեփական անձի մասին ավելի դրական պատկերացում ունենալու: Իսկ եթե երեխան արհամարված է եղել և բացի կոպտությունից ոչինչ չի տեսել, ապա նրա մեջ հենց մանկուց արմատանում է ցածր բացասական պատկերացում սեփական անձի մասին: 

 

Երեխայի հասցեին արված դիտողությունները և նրա նկատմամբ վերաբերմունքը ամրապնդում են նրա ունեցած կարծիքը սեփական անձի մասին: 

 

Տարիքային առաջընթացի հետ փոխվում է նաև ինքնագնահատականը, որը կարող է երբեմն անհանգստացնող լինել, բայց դա հասունանալու գործընթացի անբաժանելի մասն է:  

 

Հույզեր 

 

Հոգեկան առողջության վրա ազդող կարևոր գործոններից են հույզերը և զգացմունքները: Հույզերը մի կողմից պաշտպանում են մեզ վտանգից, մյուս կողմից նրանք օգնում են հասնել դրված նպատակներին: Կան բազմաթիվ հույզեր և հույզերի դասկարգումներ, որոնցից են, օրինակ, զայրույթը, ուրախությունը և տխրությունը: Հույզերը բնորոշ են բոլոր մարդկանց, նաև` կենդանիներին: Իսկ ինչպե՞ս արտահայտել հույզերը: 

 

Մարդիկ կարծում են, թե այս կամ այն հույզը «վատն» է կամ` «անառողջ»: Դա, իհարկե, թյուրիմացություն է: Հույզերը չեն կարող լինել առողջ կամ անառողջ: Այլ հարց է, թե ինչպես են դրանք արտահայտվում: Առողջ հոգեկան կյանքով ապրող մարդը փնտրում է իր հույզերը արտահայտելու առողջ, պատասխանատու ուղիներ: 

 

Հույզերն արտահայտել կարողանալու և սովորելու մեջ կարևոր քայլ է նախ դրանք գիտակցելը: Սա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Երբեմն մենք մեկ հույզը շփոթում ենք մեկ այլ հույզի հետ: Խոսքը հատկապես վերաբերում է զայրույթին: Մարդը դիմացինին կարող է երբեմն ասել. «Ես քեզ ատում եմ» կամ. «Երբեք այլս չեմ ցանկանում քեզ տեսնել», երբ իրականում ուզածն ընդամենը ասելն է. «Ես զայրացած եմ քեզ վրա»: 

 

Մասնագետները պարզել են, որ երբ մարդիկ արտահայտում են իրենց զգացմունքները, միայն 10%-ն է կատարվում բառերի միջոցով: Զգացմունքների մի մասն արտահայտվում է բառերի արտասանության ձևի, ձայնի տոնայնության, իսկ հիմնական մասը՝ մարմնի զանազան շարժումների, կամ, այսպես կոչված, մարմնի լեզվի միջոցով: Ասելիքն արտահայտելու ժամանակ խնդիր է առաջանում, երբ մեր բառերը մի բան են ասում, իսկ մարմնի լեզուն և ձայնի տոնը՝ այլ բան:  

 

Հոգեկան կամ հուզական խնդիրների նշանները 


Սովորաբար ծնողները և ուսուցիչներն առաջինն են նկատում, որ երեխայի մոտ առկա են հուզական կամ վարքային խնդիրներ: Ստորև ներկայացված են մի քանի որոշակի վարքագծեր, որոնք էլ կարող են երեխայի մոտ բացահայտել հոգեկան կամ հուզական խնդիրների առկայությունը. 

 

  • փոփոխություններ քնելու կամ սնվելու սովորության մեջ, 

  • հաճախակի կամ մշտական մղձավանջներ, 

  • երեխայի վարքագիծը վերջերս փոփոխվել և դարձել է խանգարված, 

  • դպրոցական առաջադիմության հանկարծակի անկում կամ վատ գնահատականներ` անկախ դասերի պատրաստման ջանքերից, 

  • հետաքրքրության կորուստ դեպի նախկինում զվարճություն պատճառող գործունեության տեսակները, 

  • շփման դժվարություններ, 

  • մեկուսացման ձգտում, 

  • տխրություն, երբեմն չնչին պատճառներով պոռթկումներ կամ լաց, 

  • տրամադրության հաճախակի անբացատրելի փոփոխություններ, 

  • չափազանց անհանգիստ կամ վշտացած վիճակ՝ արտահայտված դպրոց գնալու, քնելու, իր տարիքում համապատասխան գործունեության մեջ մասնակցելու դժկամությամբ և մերժմամբ: 

 

Երբեմն վերը նշված դժվարություններն արտահայտվում են նաև այլ ձևերով. 

 

  • հարկադրաբար կրկնվող վարքագծերը կամ գործողությունները, ինչպես օրինակ, ձեռքերն անընդհատ լվանալը կամ ինչ-որ բան կրկին և կրկին ստուգելը, չափազանց ակտիվ լինելը, անտեղի վազելը կամ մագլցելը, անընդհատ շարժվելը, 

  • կենտրոնացման դժվարությունը, 

  • գոռալու, բողոքի պոռթկումները, անբացատրելի գրգռվածությունը կամ լացը, 

  • հաճախակի անհնազանդությունը կամ ագրեսիան (երբեմն ամիսներ տևող) արտահայտված ընդդիմադիր կեցվածքը հեղինակությունների նկատմամբ: Մանկության տարիներին առկա հոգեկան առողջության խնդիրները կարող են ավելի մեծ դժվարությունների հանգեցնել մեծ տարիքում` թողնելով հնարավոր լուրջ հետևանքներ ապագայի առողջության վերարտադրողականության վրա: 

 

Համաձայն վիճակագրության` ամբողջ աշխարհում տարածված հիվանդությունների 12%-ը հետևանք են մտավոր վարքագծային խանգարումների (ԱՀԿ, 2001 թ.):  

 

Հուզական խանգարումներ 

 

Հուզական խանգարումները նույնպես գերակշռում են թե՛ մանկության տարիներին և թե՛ հետագա կյանքի ընթացքում: Չնայած որոշ չափով հուզականությունը բնական է երեխայի զարգացման գրեթե բոլոր փուլերում, սակայն նորմալ վարքագծին դպրոցական կամ աշխատանքային գործունեությանը խանգարող հուզականությունը կարող է ավելի լուրջ խնդրի ազդանշան լինել: Ցանկացած 6-ամսյա ժամանակահատվածում մարդկանց 13%-ը կարող է ունենալ հուզական տարբեր խանգարումներ: Վերջինիս ընդհանուր ախտանիշները ներառում են տագնապներ, կպչուն, սեռուն խանգարումներ, ֆոբիաներ և այլն: Հայաստանի իրավիճակում առանձին ուշադրության են արժանի հետտրավմատիկ սթրեսի հետևանքով առաջացած դժվարությունները և խանգարումները: 

 

Ծայրահեղ ցավալի իրադարձությունները, ինչպիսիք են` բռնությունը, պատերազմը, բնական աղետները կամ չարաշահումը, հաճախ ստիպում են մարդկանց վերապրել հոգեբանական տրավման: Նման հանգամանքներում տրավման բնական է և կարող է ուղեկցվել ծայրահեղ հուզականությամբ, մղձավանջներով, լացով, գրգռվածությամբ, սոցիալական մեկուսացմամբ, մեղքի զգացումով կամ այլ ախտանիշներով, որոնք կարող են շարունակվել որոշ ժամանակ: Եթե վերջիվերջո ախտանիշները չեն մեղմանում, երեխաների մոտ կարող են զարգանալ հետտրավմատիկ խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրավմատիկ դեպքից հետո հնարավոր երկարաժամկետ քրոնիկ խնդիրներով [7]:  

 

Վարքի խանգարումներ 

 

Բոլոր մարդկանց երբեմն հատուկ է ընդդիմադիր վարքագիծ: Վարքի խանգարման ծայրահեղ ամենամտահոգիչ տարբերակը պատանեկան տարիքում կարող է հանգեցնել ինքնասպանության վարքագծի բարձր ռիսկի: Վարքի խանգարման որոշ ախտանիշներ կարող են ներառել, օրինակ, ագրեսիա մարդկանց կամ կենդանիների նկատմամբ, ունեցվածքի, գույքի վնասում, ստախոսություն կամ գողություն, սոցիալական կանոնների լուրջ խախտում: 

 

Հատկապես կարևոր է նշել, որ այս ախտանիշները ցուցաբերող մարդիկ կարող են տառապել ՀԱ այլ խանգարումներով և կարիք ունեն հետագա ախտորոշման և բուժման: 

 

Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարևոր խնդիր է դիտվում նաև խարանը (ստիգման): 

 

Խարանը բխում է ոչ միայն լայն հասարակությունից, այլ նաև բժշկական բնագավառի մասնագետներից, ընտանիքներից , և որ շատ կարևոր է, հաճախ հենց այն անձից, ում մոտ առկա է խնդիրը: 

 

Խարանի հետևանքը դրանից տառապողների վրա տատանվում է վախի անհամապատասխանության զգացումներից մինչ մերժված, մեկուսացված լինելու հուսալքվածության զգացումը: Խարանը կարող է հանգեցնել վատ վերաբերմունքի և բռնության: Այս գործոնները հաճախ կարող են պատճառ լինել այն բանի, որ հոգեկան հիվանդությամբ տառապողներն այլևս օգնության չդիմեն: 

 

Հակախարանային դաստիարակությունը, որն ուղղված կլինի վերաբերմունքները փոխելուն, չափազանց էական է: Այսպիսի կրթություն պետք է ստանան և՛ լայն հասարակությունը, և՛ բժշկական բնագավառի մասնագետները, քանի որ շատ հաճախ զարմանալիորեն հենց այս մասնագետներն իրենք են հոգեկան հիվանդությամբ տառապողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի աղբյուր:  

 

Հոգեկան բազմակողմանի գնահատում 


Բազմակողմանի գնահատման մեջ հիմնականում մտնում է հետևյալը. 

 

  • առկա խնդիրների ախտանիշների նկարագրությունը, 

  • առողջության, հիվանդության բուժման մասին տեղեկությունները (և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան), 

  • ծնողների ընտանիքի պատմությունը, 

  • զարգացման մասին տեղեկությունը, 

  • ընկերների մասին տեղեկությունը,

  • ընտանեկան հարաբերությունների մասին տեղեկությունը, 

  • հոգեբանական հարցազրույցը: 

 

Գրականություն 


  1. www.nimh.nih.gov/publicat/childnotes.cfm 

  2. Դանութա Ուասերմն, Ինքնասպանությունների Հետազոտության Հոգեկան Հիվանդությունների Կանխման Շվեդական Ազգային Կենտրոն http://www.ki.se/suicide/ http://www.globalchildmentalhealth.com/suiciderates.pdf 

  3. American Psychiatric Glossary. Am Psychiatric Press publication, Washington; DC 2005 

  4. Yeghiyan M., Gasparyan Kh., Soghoyan A. Traumatic Stress-Related Psychiatric Reactions in Armenia. World Psychiatric Association International Congress; July 2006 

  5. Yeghiyan M., Danelian A., Gasparyan Kh. The development of Child Mental Health care in Armenia. Mental Health Reforms, Geneva Initiative on Psychiatry 1999; N 4; 11-13 

  6. Yeghiyan M., Danelyan A., Grigoryan H., Gasparyan Kh. Contemporary Child and Adolescent Mental Health in Armenia. Mental Health Reforms, Geneva Initiative on Psychiatry 2002 ; N.3; 12-14 

  7. www.who.int/whr2001/ 

  8. http://www.nimh.nih.gov/publicat/violence.cfm#vio14 

  9. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10, Հոգեկան վարքային խանգարումների դասակարգում, կլինիկական նկարագրություն ախտորոշման ցուցումներ, Զանգակ-97, Երևան, 2001, էջ 261: 

  10. Гельдер и др. Оксфордское руководство по псих¬иатрии, 1-¬й том, СФЕРА, Киев, 1999. 

  11. Մելիք-Փաշայան Մ., Գասպարյան Խ. Բժշկական հոգեբանություն, Երևան, 1995, էջ 185: 

  12. Гаспарян Х., Мхитарян А. Актуальные вопросы психического здоровья. Ереван; 1999; 95. 

  13. Мелик-Пашаян М.А. Актуальные вопросы психического здоровья детей и подростков. Под ред. АДПП; Ереван; 2000; 105. 

  14. Гельдер М., Гет Д., Мейо Р. Оксфордское руководство по психиатрии.  Сфера; Киев; 1999; 300. 

  15. Головин С.Ю. Настольная книга практического психолога. Минск; Харвест; 1997; 800. 

  16. Введение в практическую социальную психологию. Под ред. Ю.М. Жуковой, Л.А. Петровкой, О.В. Соловьевой. Москва; 1996; Академия.  

  17. Руководство по клинической детской и подростковой психиатрии. Под ред. Робсона К. Москва; 1999; Медицина; 486. 

  18. Словарь психолога¬практика. Минск; 2007; Харвест; 975. You and your health: Ed. by Julius Richmond, Scott, Foresman and Co.; 1999; 288. 

  19. Emotional Longevity. Norman Anderson. Viking; 2004; 332. 

Հեղինակ. Խ.Վ. Գասպարյան, Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ, Բժշկական հոգեբանության ամբիոն, Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն, Երևան, Հայաստան, Մ.Գ. Եղիյան. Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն, Երևան, Հայաստան
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...

Սեքսոլոգիա Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում
Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում

Մարդ-մեքենա փոխհարաբերության մասին մարդկությունը մտահոգվեց այն պահից, երբ մեքենաները, ներխուժելով մեր առօրյան, սկսեցին փոխարինել մեզ արտադրության տարբեր փուլերում: 40-50-ական թվականներին հասարակությունը մեծ ուրախությամբ ընկալեց...

Հոգեկան առողջություն
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար...

Վարակաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ